Ապօրինի գույքը պետք է 100 տոկոսով բռնագանձվի, նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք. Փաշինյան Zarkerak - Ապօրինի գույքը պետք է 100 տոկոսով բռնագանձվի, նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ապօրինի գույքը պետք է 100 տոկոսով բռնագանձվի, նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք. Փաշինյան
Ապօրինի գույքը պետք է 100 տոկոսով բռնագանձվի, նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք. Փաշինյան

Ապօրինի գույքը պետք է 100 տոկոսով բռնագանձվի, նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Որպեսզի բոլորն օրենքի առաջ հավասար լինեն պետք  է բոլորը հավասար չափով թալանած լինեն: Չեմ կարծում, թե ձեր և հարևան խմբակցության հետ հնարավոր է այդ հարցում մրցակցել»-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց. «Այն իրադրությունները՝ սկսած աղիողորմ մռնչյուններից, որ հնչում են՝ դաս են բոլոր նրանց համար, որ ժողովրդից և պետությունից թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու, ով ուզում է լինի և որտեղից ուզում է լինի: Օրենքում պետք է փոփոխություն կատարվի և այդ 25-75 հնարավորությունը վերացվի և ապօրինի գույքը պետք է 100 տոկոսով բռնագանձվի, նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք»:

16 Սեպտեմբեր, 2026 16:59
Վեր