Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս, Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկին գործընկեր Հայկ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքներին:
«Բազմաթիվ պատմություններ կան իր մասին՝ քրեական մշակույթի հետ կապված, ինքը իմ հետ մեկ անգամ եկել է Մոսկվա, չի պատմի իհարկե, բայց ես կպատմեմ: Հյուրանոցի նախամուտքում երբ նստած սպասում էինք, որպեսզի գնանք հանդիպմանը, ես էի, Տարոն Մարգարյանը, Մարինե Կազարյանը, ինքը ինձ առաջացավ ու հարցրեց՝ իրենց ընտանիքի ընկերը, հոր կարո՞ղ է գալ մեզ հետ, ասեցի՝ այո, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա, թե ով է:
Այդ մարդու ներկայությունը բերեց կոնֆլիկտի, կոնֆլիկտի ընթացքում ինքը ձեռքը գցեց, բռնեց իմ ձեռքից՝ Ազգային ժողովի նախագահի ձեռքից քաշեց, ես իրա վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է, այդ մարդը սադրեց, ես էլ վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում շարունակեմ մնալ այս միջավայրում: Անկեղծ ասած, իմ համար էլ էր զարմանալի, դեպքի ընթացքում էլ մենակ չեմ եղել, եղել են նաև մեր պատգամավորները, որոնք կարող են փաստել»,- մանրամասնել է Սիմոնյանը:
Շարունակելով թեման՝ նա հավելել է, որ ինքն է բացահայտել Հայկ Սարգսյանի՝ օպերատիվ համարանիշերով թանկարժեք մեքենա վարելը, զանգել է ոստիկանություն պարզելու համար:
«Մենք վարչության նիստ ունեինք այդ օրը, դուրս եկա, տեսա, որ Հայկ Սարգսյանը այդ մեքենան է նստում, նիստի ժամանակ հարցրի՝ ինչ մեքենայով ես եկել, այլ համարներ ասեց, այսինքն՝ ճիշտ չասեց: Ես իր հետ անձնապես հակասություն չունեմ, մեղադրում է՝ գլուխը պատին է տալիս, չի կարելի 7 տարի նույն «պլաստինկան» պտտել»,- եզրափակել է Սիմոնյանը:


