Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են փոխգործակցության բարձր մակարդակը և դրա զարգացման ներկայիս ընթացքը՝ ընդգծելով հետագա խորացման անհրաժեշտությունը։


