Գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ. Միրզոյանը՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին Zarkerak - Գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ. Միրզոյանը՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին
Zarkerak Zarkerak - Գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ. Միրզոյանը՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին
Գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ. Միրզոյանը՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին

Գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ. Միրզոյանը՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արտաքին գործերի նախարարությունը եղել է հակամարտության և ցեղասպանության ճանաչմանն ուղղված արտաքին քաղաքականություն, սա եղել է նահատակվելու արտաքին քաղաքականություն: Մենք այժմ առաջարկում ենք ունենալ ապրելու և կյանքը ավելի անվտանգ, ապահով, հարմարավետ դարձնելու արտաքին քաղաքականություն: Մեծ հաշվով փիլիսոփայությունը, որը դրված փոփոխության հիմքում, սա է:

Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ գերատեսչության անվանափոփոխության նպատակի մասին հարցին:

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ մի քանի ամիս է, ինչ հայտնի հանգամանքների բերումով արտաքին գերատեսչությունն ստիպված է եղել զբաղվել սպառման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացով, բայց որ կան ձեռքբերումներ:

«Ունենք շատ հետաքրքիր ձեռքբերումներ, որ առաջ մտքներովս չէին անցնի: Հենց այսօր մեր դիվանագետներից ստացել եմ հաղորդագրություն, նկար՝ հայկական դեղձը Օմանում: Պատկերացնո՞ւմ էինք, չէ՞, միայն Ռուսաստան կամ Եվրոպական միություն,- ասաց նա և հավելեց,- գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ»:  

 

16 Սեպտեմբեր, 2026 17:41
Վեր