Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 14-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 10։30-ի սահմաններում Տանձավեր բնակավայրի վարչական տարածքում 32-ամյա Արայիկ Օ․-ն կայանել է իր ավտոմեքենան և իջել մեքենայից, որի ժամանակ 26-ամյա Հայկ Հ․-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արայիկ Օ․-ին, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


