Հայկ Սարգսյանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր է եղել և կարգավիճակի բերումով ներկա է եղել քաղաքական ժողովի երկրորդ հատվածին. Բաղդասարյան Zarkerak - Հայկ Սարգսյանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր է եղել և կարգավիճակի բերումով ներկա է եղել քաղաքական ժողովի երկրորդ հատվածին. Բաղդասարյան
Zarkerak Zarkerak - Հայկ Սարգսյանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր է եղել և կարգավիճակի բերումով ներկա է եղել քաղաքական ժողովի երկրորդ հատվածին. Բաղդասարյան
Հայկ Սարգսյանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր է եղել և կարգավիճակի բերումով ներկա է եղել քաղաքական ժողովի երկրորդ հատվածին. Բաղդասարյան

Հայկ Սարգսյանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր է եղել և կարգավիճակի բերումով ներկա է եղել քաղաքական ժողովի երկրորդ հատվածին. Բաղդասարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայկ Սարգսյանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր է եղել և կարգավիճակի բերումով ներկա է եղել քաղաքական ժողովի երկրորդ հատվածին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սևանում օրերս կայացած ՔՊ քաղաքական ժողովին Հայկ Սարգսյանի ներկա գտնվելու հանգամանքին:  

«Մեր կանոնադրությունը ենթադրում է, թե ովքեր կարող են ներկա գտնվել քաղաքական ժողովին: Այսինքն` կոնկրետ անձանց շրջանակը: Քանի որ պարոն Սարգսյանը` ի թիվս այլ պատգամավորների, որոնք նախորդ գումարման ԱԺ պատգամավորներ են եղել, hրավիրված էին քաղաքական ժողովի երկրորդ հատվածiն, նա նույնպես ներկա է եղել»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ժամանակին «հիացական» հարցազրույց վարելու և այժմ նրան հասցեին մեղադրանքներ հնչեցնելու մասին ընդդիմության հայտարարություններին՝ Բաղդասարյանը նշեց. «Լրագրողների աշխատանքում, մենք կարող ենք հարցազրույցներ վարել տարբեր մարդկանց հետ, բայց դա որևէ դեպքում, որևէ ժամանակահատվածում չի կաշկանդելու բարձրացնել կնճռոտ հարցեր: Գուցե տրամաբանությունը այն է, որ որոշ ընդդիմադիր լրագրողներ միայն իրենց հայեցողությամբ ընտրյալներին են հրավիրել: Ես այդ ժամանակահատվածում աշխատել եմ հեռուստատեսությունում և տարբեր մարդիկ են եղել իմ հյուրերը, այդ թվում այս պահին ԱԺ-ում գործող այլ ընդդիմադիր պատգամավորենր, օրինակ՝ «Հայաստան» դաշինքից: Դրա մեջ որևէ բան չեմ տեսնում»:

Բաղդասարյանը հիշեցրեց, որ իր հյուրերի թվում եղել են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Աղվան Վարդանյանը, սակայն գնահատակններ հնչեցնելու համար այժմ կաշկանդված չէ, և եթե մարդիկ Գյումրու նախկին քաղաքապետի օրինակով անցնում են քրեական գործերով ու նրանց վերագրվում է մեծ թվաքանակով ապօրինի գույքի յուրացում, ապա ինքը կխոսի այդ մասին:

 

15 Սեպտեմբեր, 2026 12:14
Վեր