Խաղաղ ապագան ամեն ինչից բարձր է, որպեսզի նոր զոհեր չլինեն, նոր արյուն չթափվի. Ալեքսանյան Zarkerak - Խաղաղ ապագան ամեն ինչից բարձր է, որպեսզի նոր զոհեր չլինեն, նոր արյուն չթափվի. Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Խաղաղ ապագան ամեն ինչից բարձր է, որպեսզի նոր զոհեր չլինեն, նոր արյուն չթափվի. Ալեքսանյան
Խաղաղ ապագան ամեն ինչից բարձր է, որպեսզի նոր զոհեր չլինեն, նոր արյուն չթափվի. Ալեքսանյան

Խաղաղ ապագան ամեն ինչից բարձր է, որպեսզի նոր զոհեր չլինեն, նոր արյուն չթափվի. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք խնդիր ունենք լուծելու, որ թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը նայենք խաղաղության և խաղաղ զարգացման ուղղությամբ, որովհետև տարիներ տևած արյունալի հակամարտության, հազարավոր զոհերի, մեծ տառապանքի ու ցավի  մասին ենք խոսում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:

«Մենք միանշանակ մեր ցավն ենք շատ մեծ համարում, իրենք բնականաբար իրենցը: Որդեկորույս մայրերը իրենց ցավով են Հայաստանում տառապում, իրենք այնտեղ են տառապում: Սա աշխարհի բոլոր պատերազմների ու հետպատերազմական իրավիճակին բնորոշ վիճակ է»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով. «Քաղաքական առաջնորդությունը նրա մասին է, որ չնայած այս ամենին՝ հասկանալ, որ խաղաղ ապագան ամեն ինչից բարձր է, որպեսզի նոր զոհեր չլինեն, նոր արյուն չթափվի»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգությունը դեսպանների ներկայությամբ աղվանական ներկայացնելուն՝ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծեց, որ քաղաքականության մեջ ամեն բան իր նրբությունն ունի և դիվանագիտական արձագանքի համապատասխան մակարդակներ կան:

«Արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, և առհասարակ, քաղաքականությունը ունի շատ նյուանսներ: Կրկնում եմ՝ ամենակարևորը մեզ համար խաղաղությունն է և խնամքն այդ խաղաղության հանդեպ: Պարոն Հաջիևի հայտարարությունները չեն բխում խաղաղության խնամքի տեսլականից և մի բան էլ անհիմն են, որի մասին ասվել է ԱԺ նախագահի կողմից՝ ի պատասխան պատգամավորի հարցման, բայց ներողություն, դուք Հայաստանի ինչ մակարդակներ եք ուզում, որպեսզի արձագանքեն Ադրբեջանի նախագահի օգնականին: Ասում եք՝ ԱԺ հայտարարություն, մի ամբողջ ԱԺ, վարչապետ, Արտաքին գործերի նախարար, նախագահ: Վստահ եմ, որ թողնեին՝ կասեիք համաժողովրդական ինչ-որ կոնգրես հրավիրեք, արձագանքենք բոլորով: ԱԺ նախագահին հարցրել են, ԱԺ նախագահը արձագանքել է, ինչ եք ուզում: Սա բազար չէ, սա պետություն է, և Հայաստանի կառույցները՝ Ազգային ժողովը, Կառավարությունը ռեզոլուցիաներ չեն ընդունելու այլ երկրի նախագահի օգնականի ազատ ոճի հայտարարության համար»,-ասաց Ալեքսանյանը:

15 Սեպտեմբեր, 2026 12:51
Վեր