ՊԵԿ պատվիրակությունը Տաշքենդում է. քննարկվել է հարկային հանցագործությունների դեմ պայքարը Zarkerak - ՊԵԿ պատվիրակությունը Տաշքենդում է. քննարկվել է հարկային հանցագործությունների դեմ պայքարը
Zarkerak Zarkerak - ՊԵԿ պատվիրակությունը Տաշքենդում է. քննարկվել է հարկային հանցագործությունների դեմ պայքարը
ՊԵԿ պատվիրակությունը Տաշքենդում է. քննարկվել է հարկային հանցագործությունների դեմ պայքարը

ՊԵԿ պատվիրակությունը Տաշքենդում է. քննարկվել է հարկային հանցագործությունների դեմ պայքարը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նիստին՝ նվիրված Անկախ պետությունների համագործակցության կազմավորման 35-ամյակին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Նիստի ընթացքում ամփոփվել են hամակարգող խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները։ Կողմերը քննարկել են տնտեսական անվտանգության ապահովման, հարկային և ֆինանսական հանցագործությունների նոր սխեմաների բացահայտման, բյուջետային միջոցների հափշտակությանը հակազդելու, ֆինանսական հետաքննության ժամանակակից մեթոդների կիրառման, ինչպես նաև տեղեկատվության և գործնական փորձի փոխանակման հարցեր։

 

Օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը ներկայացրել է նաև վարչությունում իրականացվող որակական փոփոխությունները՝ ռիսկերի վերլուծության, թվային գործիքների կիրառման և համակարգային հարկային իրավախախտումների բացահայտման նոր մոտեցումների ներդրման ուղղությամբ։

Նիստի շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։

 

 

25 Սեպտեմբեր, 2026 16:05
Վեր