Մեկնարկել է ՀՀ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը Zarkerak - Մեկնարկել է ՀՀ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը
Zarkerak Zarkerak - Մեկնարկել է ՀՀ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը
Մեկնարկել է ՀՀ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է ՀՀ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից հայտնում են, որ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը։

Վարչապետի աշխատակազմի Հանրային խորհրդի քարտուղարությունը, ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով, Կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 3-ի N 1298-Ա որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամների անունից՝դիմում է տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով:

Առաջադրված թեկնածուները օրենքով սահմանված կարգով ընտրվելու են Հանրային խորհրդի անդամներ (մշտական հանձնաժողովների նախագահներ):

Հանրային խորհրդի գործունեության արդյունավետության, մասնագիտական ներուժի և քաղաքացիական հասարակության լայն ներկայացվածության ապահովման նպատակով խրախուսվում է Խորհրդի մշտական ոլորտային հանձնաժողովներում, այդ թվում՝ Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովում, համապատասխան փորձառություն և հեղինակություն ունեցող անհատների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը։

Թեկնածությունների առաջադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կազմակերպության ղեկավարի անունից՝ ուղղված Հանրային խորհրդի քարտուղարությանը:

Դիմումում նշվում են.

1. կազմակերպության կողմից առաջադրվող թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,

2. հանրային խորհրդի այն մշտական հանձնաժողովի անվանումը, որի նախագահի համար առաջարկվում է թեկնածությունը:

3. առաջադրող կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գործունեության ոլորտները, հասցեն, հեռախոսահամարը:

4. դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:Դիմումը պետք է լինի ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից և կնքված (կնիք ունենալու դեպքում):

Դիմումին կից ներկայացվում են առաջադրվող թեկնածուի.

1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. ինքնակենսագրություն (ռեզյումե),

3. Հայտարարություն՝ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին տիրապետելու և դրանցով նախատեսված՝ Հանրային խորհրդի անդամ նշանակվելու սահմանափակումների բացակայության մասին և համաձայնություն՝ Հանրային խորհրդի անդամ (մշտական հանձնաժողովի նախագահ) նշանակվելու մասին:

Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 3-ը ներառյալ.

1. թղթային տարբերակով՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև 18:00-ն, ք. Երևան, Աբովյան 9 հասցեով, կամ

2. էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր օր՝ publiccouncil@gov.amէլ. փոստի հասցեով, հեռ՝ 010 51 56 19:

25 Սեպտեմբեր, 2026 17:01
Վեր