Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն է. Ռուբինյանը՝ ընդդիմությանն ուղղված Փաշինյանի առաջարկի մասին Zarkerak - Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն է. Ռուբինյանը՝ ընդդիմությանն ուղղված Փաշինյանի առաջարկի մասին
Zarkerak Zarkerak - Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն է. Ռուբինյանը՝ ընդդիմությանն ուղղված Փաշինյանի առաջարկի մասին
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն է. Ռուբինյանը՝ ընդդիմությանն ուղղված Փաշինյանի առաջարկի մասին

Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն է. Ռուբինյանը՝ ընդդիմությանն ուղղված Փաշինյանի առաջարկի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի առաջարկին դեմ լինելը կնշանակի, որ ընդդիմության համար խաղաղությանը խոչընդոտելը ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմությանն ուղղված առաջարկին, որի համաձայն եթե սահմանադրական հանրաքվեին ժողովուրդը «ոչ» ասի նոր Սահմանադրությանը, ապա հրաժարական կտա, իսկ եթե «այո» ասի, ապա հաջորդ ընտրություններին չի առաջադրվի վարչապետի թեկնածու:

Ռուբինյանը նաև նշեց, որ եթե ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու նպատակ ունի, ապա սա նրան հեռացնելու 100 տոկոսանոց հնարավրություն է:

«Մենք ուզում ենք ընդունել նոր Սահմանադրություն, դուք ասում եք. «դավաճաններ, մենք դեմ ենք այդ Սահմանադրությանը, որովհետև դուք չեք ուզում կրկին ներառել Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ»: Հիմա հարց է, եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չենք ասում, որ Արցախը Հայաստան է և վերջ, ուրեմն ինչո՞ւ եք դուք պնդում, որ Անկախության հռչակագիրը ներառենք, որով Հայաստանում և Ղարաբաղում ընդհանուր անկախ պետականության գործընթացի սկիզբ է հռչակվել: Միակ ազնիվ պատասխանը կարող է լինել հետևյալը, դուք պետք է ասեք, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Եթե ձեր պատասխանը դա չէ, ուրեմն տրամաբանական չէ նոր Սահմանադրության տեքստում դա ներառել: Դա չի նշանակում, որ Անկախության հռչակագիրը վերանում է, դա մարդիկ արել են՝ փաստ է, բայց հիմա՝ 2026 թվականին մենք համարո՞ւմ ենք, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Եթե այո, ապա Հռչակագրի հղումը պետք է ներառվի, եթե ոչ ապա չպետք է ներառվի»,-ասաց ԱԺ նախագահը:

20 Նոյեմբեր, 2026 11:38
Վեր