Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք․ Փաշինյան Zarkerak - Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք․ Փաշինյան
Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք․ Փաշինյան

Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես հիմա էլ եմ կարծում, որ տվյալ անձը ամենամեծ քաղաքական բարերարն է քաղաքական մեծամասնության համար, մեզ պետք է՝ ինքը խոսի, և այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ երկուշաբթի օրը կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, և ինքը ուղերձով հանդես կգա։ «Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ վեց ձայնը և գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը դեմ քվեարկի, ես հրաժարական եմ տալիս մեկ շաբաթվա ընթացքում, եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու»,-ասաց նա և նշեց, որ եթե բռնապետություն լիներ, ինչի՞ էին դիմում, «թաթիկներից» կբռնեին, քվեարկել կտային։

«Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք, թողնում են դահլիճից գնում են»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության ծրագրի մեջ Միացյալ Հայաստանը և պատմական հողերի վերադարձը կամ ազատագրումը արձանագրված են որպես կուսակցության նպատակ։ «Ձեր պատգամավորը ասում է՝ իրավունք չունենք երազենք, երբ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում»,-ասաց նա։ Վարչապետն ասաց, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախություն ենք հռչակագրել, սեպտեմբերի 23-ից սկսել ենք անկախությունից հրաժարման գրոծըթնացը։

20 Նոյեմբեր, 2026 13:40
Վեր