Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի տվյալներով հետվճարի հնարավորությունից փաստացի օգտվում է 578 հազար 331 թոշակառու: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման հարցի քննարկմանը:
Վարչապետը նկատեց, որ նշված թվերը նշանակում են, որ թոշակառուների ու նպաստառուների 90 տոկոսը օգտվում է ծրագրից: Նա նաև հիշեցրեց, որ ծրագրի մեկնարկից ի վեր 623 մլրդ դրամ հատկացում է արվել թոշակառուներին, որը բավականին մեծ գումար է:
«Այս գումարները մեր սիրելի թոշակառուների կյանքում այդքան մեծ չեն հնչում և սրա պատճառը մեկն է, որ թոշակառուների թիվը մեծ է և այն բաշխվում է 578 հազար մարդու միջև և միջինում 2026 թվականին հետվճարը 8189 դրամ է, որը իսկապես բավականին ծանրակշիռ գումար է, եթե ի նկատի ունենանք, որ 10 հազար դրամով թոշակները ավելացել են»,-ասաց վարչապետը:


