Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ Zarkerak - Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ
Zarkerak Zarkerak - Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ
Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ

Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ։

Նախարարը ողջունել է վրացի գործընկերոջը Երևան կատարած այցի և Հայաստան–Վրաստան 7-րդ իրավական ֆորումի մասնակցության կապակցությամբ:
Սրբուհի Գալյանը նշել է, որ իրավական ֆորումը դարձել է մասնագիտական փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և գործնական համագործակցության կարևոր հարթակ։ Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող՝ դատաիրավական, քրեակատարողական ոլորտների բարեփոխումները, անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին, ինչպես նաև ՀՀ- ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով արդարադատության նախարարության անելիքներին։

Պաատա Սալիան կարևորել է երկու երկրների միջև արդարադատության ոլորտում համագործակցության շարունակական զարգացումը, փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

26 Նոյեմբեր, 2026 18:33
Վեր