Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Zarkerak - Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ
Zarkerak Zarkerak - Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ
Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ

Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ՝ տարբերակելով մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումը, յուրաքանչյուր առանձին որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումը։ 

Որոշման ընդունման հիմնական նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լիցենզավորման գործընթացի կատարելագործումը, կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պայմանների հստակեցումը և նոր՝ որակավորման շրջանակային նկարագրերի վրա հիմնված լիցենզավորման համակարգի փուլային ներդրման ապահովումը։ 

Առաջարկվող կարգավորումները միտված են միաժամանակ լուծելու երկու փոխկապակցված խնդիր՝ ապահովել գործող մասնագիտություններով կրթական ծրագրերի լիցենզավորման անընդհատությունը և ստեղծել անհրաժեշտ իրավական ու կազմակերպչական հիմքեր որակավորման կրթական ծրագրերի լիցենզավորման նոր համակարգին անցնելու համար։ Որակավորման շրջանակային նկարագրերի ներդրումը հնարավորություն կտա կրթական ծրագրերի բովանդակությունը և վերջնարդյունքները առավել սերտորեն կապել աշխատաշուկայի պահանջների և համապատասխան մասնագիտական գործունեության առանձնահատկությունների հետ։

 

 

26 Նոյեմբեր, 2026 17:33
Վեր