Մերձավանում բախվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Նիսսան»-ը. կա 5 վիրավոր Zarkerak - Մերձավանում բախվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Նիսսան»-ը. կա 5 վիրավոր
Zarkerak Zarkerak - Մերձավանում բախվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Նիսսան»-ը. կա 5 վիրավոր
Մերձավանում բախվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Նիսսան»-ը. կա 5 վիրավոր

Մերձավանում բախվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Նիսսան»-ը. կա 5 վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Մերձավան բնակավայրում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ։ Բախման հետևանքով «Նիսսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչին պատկանող հողատարածքի ցանցին։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

26 Նոյեմբեր, 2026 14:45
Վեր