Սահամանդրության ընդունման դեպքում Արցախում ծառայած անձանց արտահանձնելու մասին խոսակցությունները ձվի մեջ մազ ման գալ է. Հակոբյան Zarkerak - Սահամանդրության ընդունման դեպքում Արցախում ծառայած անձանց արտահանձնելու մասին խոսակցությունները ձվի մեջ մազ ման գալ է. Հակոբյան
Zarkerak Zarkerak - Սահամանդրության ընդունման դեպքում Արցախում ծառայած անձանց արտահանձնելու մասին խոսակցությունները ձվի մեջ մազ ման գալ է. Հակոբյան
Սահամանդրության ընդունման դեպքում Արցախում ծառայած անձանց արտահանձնելու մասին խոսակցությունները ձվի մեջ մազ ման գալ է. Հակոբյան

Սահամանդրության ընդունման դեպքում Արցախում ծառայած անձանց արտահանձնելու մասին խոսակցությունները ձվի մեջ մազ ման գալ է. Հակոբյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Որևէ հիմք, որևէ տեղ չկա, որի վրա կարող ենք հղում անել ու նման բան ասել, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Ղարաբաղում ծառայածը կարող է ընկնել նամ կարգավորման տակ, իսկ նման խոսակցությունները բացարձակ հիմարություններ են: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, թե նոր Սահմանադրության ընդունման դեպքում Արցախում ծառայած անձինք քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող են արտահանձնվել Ադրբեջանին: 

«Ի՞նչ է նշանակում արտահանձնել: Այսինքն վարչապետի որդին է այնտեղ ծառայել և պատերազմին մասնակցել, մեր շատ թիմակիցներ՝ գործընկերներ, նախարարներ, պատգամավորներ այնտեղ են ծառայել: Կարողո՞ղ է Սամվել Կարապետյանի որդու նման ուղղակի կուրորտներում են անցկացրել ծառայության տարիները, թե՞ որոշ արտոնյալների նման Երևանի որոշ զորամասերում են ժամանակ անցկացրել: Այսինքն այս տրամաբանությամբ, մենք մեր թիմակիցներին պետք է արտահանձնե՞նք կամ ասենք վարչապետի որդու մասին է նման հիմարությունները շրջանառվում»,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ հանցագործություն կատարած անձանց արտահանձնումն այլ կարգավորումներ ունի ու կապված է երկու երկրների միջև կնքված տարբեր համաձայնագրերի կամ պայմանագրերի հետ:

«Այսպիսի համաձայնություն Հայաստանն ու Ռուսաստանն ունեն, օրինակ Միհրան Պողոսյանը, քանի որ հետապնդվում էր ռուսական կողմը պարտավոր էր նրան արտահանձնել, ով այստեղ քրեական գործով է անցնում, բայց չի արտահանձնում»,-որպես օրինակ ներկայացրեց Հակոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմադիրները նման խոսակցությունների տարածումով ինչ նպատակներ են հետապնդում պատգամավորը նշեց. «Նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանել դա: Խնդիրը, որը ուզում են գտնել Սահմանադրության նախագծում, դա ուղղակի ձվի մեջ մազ ման գալ է, ավելին չեմ կարող ասել»:     

Հակոբյանը նաև բացարձակ հիմար խոսակցություններ համարեց նաև այն, որ քաղաքացիություն ստացած Ղարաբաղի հայրենակիցներին նույնպես կարող են արտահանձնել Ադրբեջան քաղաքացիությունից զրկելու դեպքում:

«Մեր վերաբերմունքը այս դեպքում շատ ակնհայտ է, և դրանք արտահայտվում են մեր վերաբերմունքով, մեր ներդրումով, մեր աջակցության ծրագրերով, որոնք ուղղված են ինտեգրմանը խորացնելուն: Ընդդիմադիրների նման խոսակցությունները ուղղակի չեն նպաստում ինտեգրման գործընթացին»,-ասաց Հակոբյանը:

26 Նոյեմբեր, 2026 15:49
Վեր