Կառավարությունը արտահանման և գյուղմթերքի մթերման աջակցության համար հատկացրել է շուրջ 4 մլրդ 470 մլն դրամ Zarkerak - Կառավարությունը արտահանման և գյուղմթերքի մթերման աջակցության համար հատկացրել է շուրջ 4 մլրդ 470 մլն դրամ
Zarkerak Zarkerak - Կառավարությունը արտահանման և գյուղմթերքի մթերման աջակցության համար հատկացրել է շուրջ 4 մլրդ 470 մլն դրամ
Կառավարությունը արտահանման և գյուղմթերքի մթերման աջակցության համար հատկացրել է շուրջ 4 մլրդ 470 մլն դրամ

Կառավարությունը արտահանման և գյուղմթերքի մթերման աջակցության համար հատկացրել է շուրջ 4 մլրդ 470 մլն դրամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը շուրջ 4 միլիարդ 470 միլիոն դրամ է հատկացրել արտահանման և վերամշակման նպատակով գյուղմթերքի մթերման աջակցության ծրագրերով առաջացած պարտավորությունները կատարելու համար։

Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ի նիստում։ 

Միջոցներից շուրջ 3,263 մլրդ դրամը նախատեսված է ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության համար։

Թարմ պտղի, սննդամթերքի և խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցությանը կուղղվի շուրջ 408,35 մլն դրամ, իսկ Սյունիքի մարզից թզի և Հայաստանի տարածքից դեղձի մթերման շրջանակում տնտեսավարողների սուբսիդավորմանը՝ շուրջ 794,64 մլն դրամ։

Հատկացումը նախատեսված է գործող ծրագրերով առաջացած փոխհատուցման պարտավորությունների կատարման համար։

Ծրագրերը ներդրվել են արտահանողներին աջակցելու և արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելու նպատակով։

 

26 Նոյեմբեր, 2026 14:10
Վեր