Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6», «BMW 640I» և «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շենքի պատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «BMW X6»-ի վրայից համարանիշները հանել էին և միայն պարեկների հորդորով այն դրվեց իր տեղում։

