Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի Ռիզե նահանգում ԱԹՍ է ընկել ու պայթել. վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) պայթյունը վնասել է չորս բնակելի շենքերի պատուհաննեը։
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Այս մասին հաղորդել է İHA լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը Չայելի շրջանի Քյորփյուբաշը գյուղում։ Տեղի բնակիչները լսել են մոտեցող ինքնաթիռի յուրահատուկ բարձր ձայն։ Անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել անմարդաբնակ տարածքում և պայթել։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1:30-ին և խուճապ է առաջացրել բնակչության շրջանում։ Պայթյունի հետևանքով կոտրվել են չորս բնակելի շենքերի պատուհաններ։
Տեղի բնակիչները միջադեպի մասին հայտնել են ժանդարմերիային։ Վթարի վայրում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի թևերի և մարմնի մնացորդներ։ Բեկորները ուղարկվել են փորձաքննության։
Բացի այդ, ռումբերի վնասազերծման մասնագետները ուսումնասիրել են պայթյունի վայրում գտնվող մոտ 70 քառակուսի մետր տարածքը՝ չպայթած պայթուցիկ սարքերի առկայության համար։

