Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին Zarkerak - Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին
Zarkerak Zarkerak - Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին
Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին

Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Նարեկ Ավագյանը «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենայով կանչի վայր մեկնելիս տեղացած կարկուտի հետևանքով Երևան-Սևան ավտոճանապարհի 42․5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և Լեռնանիստ գյուղի ցուցանակին։

 ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

02 Հուլիս, 2024 19:55
Վեր