Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին Zarkerak - Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին
Zarkerak Zarkerak - Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին
Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին։

Այս մասին «Ֆեյսբուք» իր էջում տեղեկացրել է Աննա Հակոբյանը:

«Խոսեցինք Սփյուռք-Հայաստան փոխհարաբերությունների մասին։ Պարոն Շնորհոքյանը կիսվեց Սփյուռքի համայնքները միավորելու և Հայաստանի հետ կամուրջ ստեղծելու իր մտադրությամբ։

Ես նշեցի՝ կուզենայի, որ ՀՀ-Սփյուռք փոխհարաբերությունները միտված լինեն Հայաստանի Հանրապետության ուժեղացմանը։ Իմ ուղերձը մեր Սփյուռքին`վերադարձե՛ք` ուժեղացնելու մեր հայրենիք-պետությունը»,- գրել է Հակոբյանը և տեսանյութ հրապարակել։

02 Հուլիս, 2024 16:52
Վեր