Գործադիրը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում նոր դրույթներ է հաստատել Zarkerak - Գործադիրը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում նոր դրույթներ է հաստատել
Zarkerak Zarkerak - Գործադիրը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում նոր դրույթներ է հաստատել
Գործադիրը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում նոր դրույթներ է հաստատել

Գործադիրը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում նոր դրույթներ է հաստատել

Գործադիրը հաստատել է Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության, ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի), արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման ծրագիրը: Որոշմամբ զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն ոլորտի համար, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը:

Ըստ հիմնավորման՝ ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում մեծապես կարևորվում է դեղերի արտադրության ընդլայնումը, ինչը հնարավորություն կտա իրականացնել ներմուծման որոշակի փոխարինում տեղական շուկայում, ՀՀ դեղագործական արտադրանքի գրանցումներն արտերկրում, ինչը նոր հնարավորություններ կընձեռի ՀՀ դեղ արտադրողների արտահանման ծավալների ընդլայնման համար:

Հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50/50 փոխհատուցումն արտահանման խթանման պետական աջակցության հիմնական գործիքն է՝ հաշվի առնելով նախկին փորձի արդյունքները և այդպիսով կանխատեսելով արտահանման աճման տեմպերի հետագա առաջխաղացումը։ 2013-2016 թթ. դեղագործական ընկերությունները՝ համաֆինանսավորման ծրագրերի շրջանակներում, Արդյունաբերության զարգացման հիմնադրամից ստացել են արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50 %-ի համաֆինանսավորում, որի արդյունքում հայկական արտադրության դեղերը գրանցվել են՝ Վրաստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Եմենում, Իրաքում, Վիետնամում, Քուվեյթում։ Հետևաբար, այս գործիքի կիրառությունը գործնականորեն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը, ուստի կարևորվում է դրա հետագա իրագործումը։

Վերոնշյալ դրույթների իրականացումը ՀՀ-ում կարող է ունենալ լուրջ տնտեսական հաջողություններ, մասնավորապես՝ կմեծանան արտադրության ծավալները, կընդլայնվի արտադրվող ապրանքների արտադրատեսականին, կապահովվեն նոր աշխատատեղեր, մուտք կլինի նոր շուկաներ։ Նախատեսվում է հանրապետությունում նպաստել դեղագործական արդյունաբերության զարգացմանը՝ նոր շուկաներ գրավելուն, սեփական արտադրության ռազմավարական նշանակության դեղերով հայաստանյան դեղագործական ոլորտի պահանջարկն ապահովելուն, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի արտադրությունն ընդլայնելուն։

 

04 Հուլիս, 2024 16:45
Վեր