Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ Zarkerak - Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ
Zarkerak Zarkerak - Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ

Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ

Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

03 Հուլիս, 2024 12:14
Վեր