Փրկարար ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը համատեղ ուսումնավարժություն են անցկացրել Zarkerak - Փրկարար ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը համատեղ ուսումնավարժություն են անցկացրել
Zarkerak Zarkerak - Փրկարար ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը համատեղ ուսումնավարժություն են անցկացրել
Փրկարար ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

Փրկարար ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՀՀ Զինված ուժերի հրդեհավտանգ, պայթյունավտանգ, հատուկ կարևորության զորամասերում առաջացած հրդեհի մարման ժամանակ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի և Պաշտպանության նախարարության հրշեջ խմբերի համատեղ գործողությունների կատարելագործման նպատակով հունիսի 28-ին ՊՆ N զորամասում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր՝
• բարձրացնել մասնակիցների մասնագիտական հմտությունների մակարդակը, կատարելագործել հրամանատարական կազմի մարտավարական և հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունները,
• ստուգել ուժերի պատրաստվածության վիճակը՝ առաջադրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ,
• զարգացնել փոխհամագործակցության մակարդակը,
• գործի դնել ՊՆ N զորամասի և ՆԳՆ ՓԾ համապատասխան ստորաբաժանման փոխհամագործակցության պլանը, ստուգել դրա իրատեսական լինելը:

Ուսումնավարժության մասնակիցների կազմում էին ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և ՊՆ N զորամասերի հրշեջ խմբերի մարտական հաշվարկներ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խմբերը:

Ուսումնավարժությունն անցկացվել է երեք փուլերով. գործողությունները զարգացան երեք տեղամասերում:

Առաջին տեղամասում, ըստ սցենարի, զորամասի հեղուկ վառելիքի բաց թողնման կետում բենզատար ավտոմեքենան վառելիքով լիցքավորման ընթացքում բռնկվել էր՝ բենզատարի, առկա ռեզերվուարների և դյուրավառ նյութեր պարունակող պահեստի ուղղությամբ տարածվելով։ Հերթապահող ՊՆ հրշեջ ավտոմեքենան՝ սահմանված կարգով, կատարել է հրդեհաշիջման աշխատանքներ՝ իրականացնելով այրվող բենզատարի և հարակից ռեզերվուարների հովացման աշխատանքներ։ Այնուհետև համաձայն ՊՆ N զորամասի և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հետ փոխհամագործակցության պլանի` պայմանական դեպքի վայր են մեկնել հարակից զորամասերի և ՓԾ ստորաբաժանումների մարտական հաշվարկները։

Հետախուզության ընթացքում պարզվել է, որ ռեզերվուարների դիմաց գտնվող փակ ավտոկայանատեղիում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջում։

Երկրորդ տեղամասում բենզինի և դիզվառելիքի ռեզերվուարներում բռնկված հրդեհի հրդեհաշիջման, ինչպես նաև հրդեհի օջախին մոտ գտնվող ռեզերվուարների հովացման աշխատանքներն իրականացվել են համատեղ: Վերջնական փուլում մարման համար օգտագործվել են փրփրագեներատորներ:
Երրորդ տեղամասում տեղի էր ունեցել պայմանական պայթյուն, որի հետևանքով վնասվել էր զորամասի վարչական շենքերից մեկը։ Ներգրավված ուժերի կողմից իրականացվել է աշխատակիցների տարհանում անվտանգ տարածք, հետախուզություն, որի շնորհիվ պարզվել է, որ երկրորդ հարկում կան արգելափակվածներ. վերջիններս պարանների միջոցով պատուհանից տարհանվել են պատգարակով. պարամեդիկների կողմից տուժածներին ցուցաբերվել է առաջին օգնություն:

Ավարտին՝ ուսումնավարժության ղեկավար կազմի կողմից շարահրապարակում իրականացվել է արդյունքների ամփոփում, տրվել են համապատասխան հրահանգներ և ցուցումներ:

04 Հուլիս, 2024 19:06
Վեր