Հայտնի են «Երևանի» մրցակիցները Չեմպիոնների Լիգայի որակավորման խմբային փուլում Zarkerak - Հայտնի են «Երևանի» մրցակիցները Չեմպիոնների Լիգայի որակավորման խմբային փուլում
Zarkerak Zarkerak - Հայտնի են «Երևանի» մրցակիցները Չեմպիոնների Լիգայի որակավորման խմբային փուլում
Հայտնի են «Երևանի» մրցակիցները Չեմպիոնների Լիգայի որակավորման խմբային փուլում

Հայտնի են «Երևանի» մրցակիցները Չեմպիոնների Լիգայի որակավորման խմբային փուլում

Հուլիսի 4-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը:

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Մանչեսթեր Ֆուտզալը» (Անգլիա), «Շիշլին» (Թուրքիա) և «Թայգերս Ռեորմունդը» (Նիդերլանդներ): Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 20-ից 25-ը։

Նախնական փուլը հաղթահարելու դեպքում D խմբի հաղթողը կհայտնվի հիմնական փուլի 6-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինի նախնական փուլի A խմբի հաղթողը, Սերբիայի չեմպիոն «ԿՄՖ Ֆոն Բանյիցան» և ֆուտզալի Լատվիայի չեմպիոն «Ռիգա Ֆուտզալը»։

04 Հուլիս, 2024 18:17
Վեր