Ավան վարչական շրջանի ղեկավարը բնակիչների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները Zarkerak - Ավան վարչական շրջանի ղեկավարը բնակիչների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները
Zarkerak Zarkerak - Ավան վարչական շրջանի ղեկավարը բնակիչների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները
Ավան վարչական շրջանի ղեկավարը բնակիչների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները

Ավան վարչական շրջանի ղեկավարը բնակիչների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․

Քաղաքացիների ընդունելության ընթացքում քաղաքացիները հանդես եկան տարբեր առաջարկներով, քննարկվեցին նրանց կողմից բարձրացված տարաբնույթ հարցեր՝ կապված կոմունալ տնտեսության և սոցիալական ոլորտների հետ։ Բոլոր հարցերին հանձնարարել եմ անմիջապես ընթացք և լուծումներ տալ:

Բնակիչների հետ հաճախակի անմիջական շփումը ամենաարդյունավետ եղանակն է առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով:

Բնակչի բարձրացրած ցանկացած հարց անպատասխան չպետք է մնա։

Հիշեցում՝

Բնակիչների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 15:00-ին։

Հերթագրվել կարելի է նախապես այցելելով Ավան վարչական շրջանի աշխատակազմի ընդհանուր բաժին կամ զանգահարելով 011 51-81-08 հեռախոսահամարին:

04 Հուլիս, 2024 16:48
Վեր