Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում մասնակցում է «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովին Zarkerak - Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում մասնակցում է «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովին
Zarkerak Zarkerak - Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում մասնակցում է «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովին
Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում մասնակցում է «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովին

Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում մասնակցում է «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում մասնակցում է «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովին։

Այն կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Լիտվայի նախագահության շրջանակում և համախմբել է տարբեր երկրների նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների, եվրոպական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու և ամրապնդելու սոցիալական իրավունքների խարտիայի շրջանակում ունեցած պարտավորությունները։

Համաժողովի ընթացքում քննարկվելու են ժամանակակից սոցիալական իրավունքների հետ կապված մարտահրավերները, այդ թվում՝ անհավասարության աճը, աշխատանքի ապագան, թվայնացումը, արհեստական բանականությունը և կլիմայի փոփոխության ազդեցությունները։ Նպատակն է վերահաստատել «Եվրոպական սոցիալական խարտիայի» և դրա մոնիթորինգի մեխանիզմների կարևորությունը՝ սոցիալական արդարության խթանման ու ժողովրդավարական հետընթացի կանխարգելման գործում:

04 Հուլիս, 2024 16:03
Վեր