Եվրո-2024. հունիսի 30-ի հանդիպումները Zarkerak - Եվրո-2024. հունիսի 30-ի հանդիպումները
Zarkerak Zarkerak - Եվրո-2024. հունիսի 30-ի հանդիպումները
Եվրո-2024. հունիսի 30-ի հանդիպումները

Եվրո-2024. հունիսի 30-ի հանդիպումները

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում հունիսի 30-ին տեղի կունենա 1/8 եզրափակչի եւս երկու հանդիպում։

Անգլիայի հավաքականը կմրցի Սլովակիայի, Իսպանիան՝ Եվրոպայի առաջնությունների նորեկ Վրաստանի թիմի հետ։

Իսպանիա - Վրաստան դիմակայության հաղթողը քառորդ եզրափակչում կմրցի Գերմանիայի հետ, որը 1/8 եզրափակչում 2:0 հաշվով հաղթել է Դանիային։

Անգլիա - Սլովակիա զույգի հաղթողը քառորդ եզրափակչում կխաղա Շվեյցարիայի հետ, որը 2:0 հաշվով հաղթել է Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիային։

Եվրո-2024, 1/8 եզրափակիչ

Անգլիա - Սլովակիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Իսպանիա - Վրաստան՝ 23:00

30 Հունիս, 2024 10:47
Վեր