Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ կառավարության որոշմամբ ազատվել են զինծառայությունից Zarkerak - Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ կառավարության որոշմամբ ազատվել են զինծառայությունից
Zarkerak Zarkerak - Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ կառավարության որոշմամբ ազատվել են զինծառայությունից
Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ կառավարության որոշմամբ ազատվել են զինծառայությունից

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ կառավարության որոշմամբ ազատվել են զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրաչիկ Գևորգյանին և Մարկ Գրիգորյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու  նպատակով Հայաստան են հրավիրվել Հրաչիկ Գևորգյանը, Մարկ Գրիգորյանը:

Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում (մինչ այդ հանդես են եկել մինչև 19 տարեկանների և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմերում), մասնակցելու  են  ֆուտբոլի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

Հետևաբար՝անհրաժեշտություն է առաջացելնշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

04 Հուլիս, 2024 11:28
Վեր