Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզից եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթող ճանաչված մարզիկներին Zarkerak - Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզից եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթող ճանաչված մարզիկներին
Zarkerak Zarkerak - Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզից եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթող ճանաչված մարզիկներին
Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզից եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթող ճանաչված մարզիկներին

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզից եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթող ճանաչված մարզիկներին

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Մարտունու Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, բռնցքամարտի եվրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր 18 ամյա Սիմոն Սիմոնյանին (Ծովինար), նրա մարզիչներ՝ Գագիկ Սարգսյանին և Գևորգ Սարգսյանին, Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, ծանրամարտի աշխարհի առաջնության 61 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալակիր 17 ամյա Հովհաննես Հովհաննիսյանին, ծանրամարտի 71 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալակիր՝ 18 ամյա Ալինա Սուքիասյանին և նրանց մարզիչ՝ Գառնիկ Աբրահամյանին, Նորատուսից եվրոպայի պարաբազկամարտի առաջնության 65 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալակիր, եվրոպայի չեմպիոն 23 ամյա Գուրգեն Անտոնյանին։

Մարզպետը շնորհավորեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ ձեռք բերած հաղթանակների համար, մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ու հաղթանակներ մարզական և անձնական կյանքում։

Կարեն Սարգսյանը կարևորեց Գեղարքունիքի մարզական կյանքում նման հաղթանակների գրանցումը, ինչը վարակիչ օրինակ և լուրջ խթան կարող է հանդիսանալ մարզասերների շրջանում սպորտի մասսայականացման գործում։
Անմիջական զրույցի ընթացքում պատանի մարզիկները և նրանց մարզիչները խոսեցին իրենց մարզումների, հաջողությունների, հեռանկարային ծրագրերի մասին, հրատապ համարելով իրենց մարզասրահներում հատկապես մարզական գույքի թարմացման խնդիրը։

Գեղարքունիքի մարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցել խմբակներին՝ անհրաժեշտ գույքի ձեռքբերման հարցում և տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ առաջիկայում նախատեսվում է մարզի բոլոր խոշորացված համայնքային կենտրոններում կառուցել նոր մարզադահլիճներ և դրանք ապահովել ժամանակակից բոլոր պայմաններով։

Մարզիկներն ու մարզիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ մշտական ուշադրության արժանացնելու համար, նշելով, որ նման առիթները ոգևորիչ են նոր հաջողությունների ձեռքբերման տեսանկյունից։

04 Հուլիս, 2024 10:41
Վեր