Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում Zarkerak - Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում
Zarkerak Zarkerak - Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում
Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի մեջ: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար ֆինանսավորման չափը սահմանվել է 1,521,688 հազար դրամ, որը հավասարապես բաժանվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորում և արտաքին միջոցներ (KfW)-ի միջև` յուրաքանչյուրը՝ 760,844.1 հազար դրամ։ Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության ներկայացրած տվյալների՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 22 մլն դրամ: Ապահովագրավճարի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 11 մլն դրամ, որը պետք է վճարվի ՀՀ կառավարության և KfW-ի միջոցների հաշվին 50։50 (յուրաքանչյուրը՝ 5.5 մլն դրամ) համամասնությամբ՝ 2024 թ. երրորդ եռամսյակում։ Ապահովագրված ընդհանուր մակերեսը՝ 247 հա։ Առաջարկվում է KfW-ի դրամաշնորհային միջոցները նվազեցնել 625,3 մլն դրամի չափով։ ՀՀ կառավարության կողմից ապահովագրական ընկերություններին փոխհատուցման համար պահանջվող գումարի մասով ակնկալվում է, որ 2024 թ. ՀՀ կառավարության միջոցների հաշվին փոխհատուցման ենթակա գումարը կկազմի՝ շուրջ 200 մլն դրամ: Նշված գումարը կպահանջվի 2024 թ. 4-րդ եռամսյակում։ Որոշման ընդունումը կխթանի ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների մասնակցությունը և կնպաստի 2024 թվականի ծրագրի անխափան իրականացմանը:
 

04 Հուլիս, 2024 15:40
Վեր