ՏԿԵ նախարարը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի աշխատանքների ընթացքին Zarkerak - ՏԿԵ նախարարը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի աշխատանքների ընթացքին
Zarkerak Zarkerak - ՏԿԵ նախարարը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի աշխատանքների ընթացքին
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի աշխատանքների ընթացքին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի աշխատանքների ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի, ճանապարհաշինարարների ուղեկցությամբ ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

«Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանը նախարար Սանոսյանին է ներկայացրել շինարարության ընթացքը, առաջ եկած բարդությունները, դրանց տրված լուծումները։

Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել մի շարք հանձնարարականներ։

Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից։

04 Հուլիս, 2024 15:26
Վեր