Կառավարությունը կլուծի սոցիալապես անապահով հինգ ընտանիքների բնակարանային խնդիրը Zarkerak - Կառավարությունը կլուծի սոցիալապես անապահով հինգ ընտանիքների բնակարանային խնդիրը
Zarkerak Zarkerak - Կառավարությունը կլուծի սոցիալապես անապահով հինգ ընտանիքների բնակարանային խնդիրը
Կառավարությունը կլուծի սոցիալապես անապահով հինգ ընտանիքների բնակարանային խնդիրը

Կառավարությունը կլուծի սոցիալապես անապահով հինգ ընտանիքների բնակարանային խնդիրը

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որի արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 5 բնակելի տարածքներ, 5 ընտանիքներ: Ցանկում ընդգրկվել են՝ Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական փողոց 29/1 շենք, Շիրակի փողոց, 2ա շենք (Շիրակի փողոց թիվ 2/32 շենք), Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, շենք 4 և Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք հասցեների բնակելի տարածքները:

04 Հուլիս, 2024 15:38
Վեր