Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը Zarkerak - Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը
Zarkerak Zarkerak - Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը
Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում հուլիսի 1-6-ն անցկացվում են Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումները, որին մասնակցության հրավեր է ստացել նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառումների շրջանակում տարբեր երկրների պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետները հանդես են եկել տարբեր զեկույցներով՝ ներկայացնելով գլխավորապես վերականգնման տեսական և գործնական փորձի փոխանակումը:

Հեռավար ձևաչափով ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը՝ ներկայացնելով «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» թեմայով զեկույցը: Այն ներառում էր ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեսակները, դրանց ամրակայման, նորոգման և վերականգնման իրավական գործընթացը, բուն վերականգնումը հնագիտական, պատմական, քաղաքաշինական և մոնումենտալ հուշարձաններում։ Միաժամանակ ելույթում կարևորվել է պետություն-մասնավոր և այլ երկրների մասնագետների  հետ համագործակցությունը։

Գործընկերները հատկապես հետաքրքրվել են Հայաստանում վաղմիջնադարյան և քաղաքաշինական հուշարձանների վերականգնման գործընթացով:

Հարցուպատասխանի միջոցով քննարկվել են մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։     

 

04 Հուլիս, 2024 14:57
Վեր