Պակիստանում պայթեցվել է ՌԴ դեսպանի մասնակցությամբ ձևավորված պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան Zarkerak - Պակիստանում պայթեցվել է ՌԴ դեսպանի մասնակցությամբ ձևավորված պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան
Zarkerak Zarkerak - Պակիստանում պայթեցվել է ՌԴ դեսպանի մասնակցությամբ ձևավորված պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան
Պակիստանում պայթեցվել է ՌԴ դեսպանի մասնակցությամբ ձևավորված պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան

Պակիստանում պայթեցվել է ՌԴ դեսպանի մասնակցությամբ ձևավորված պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանում պատվիրակությանը ուղեկցող մեքենան, որի կազմում էր ՌԴ դեսպան Ալբերտ Խորևը, պայթել է ականի վրա։ Դեպքի մասին հայտնել է Իսլամաբադում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը Telegram-ի իր ալիքում։

«Մինգորա քաղաքից հյուրանոց տանող ճանապարհին ականի հետևանքով պայթեցվել է մի քանի ոստիկան, որոնք չեն տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես պարզաբանել են դեսպանատանը, կիրակի Խորևը մի քանի երկրների դեսպանների պատվիրակության կազմում մասնակցել է Խայբեր Փախտունխվա նահանգի Սվաթ հովտում զբոսաշրջության զարգացման ֆորումին։ Միջոցառումը կազմակերպել է Իսլամաբադի Առևտրաարդյունաբերական պալատը։

22 Սեպտեմբեր, 2024 20:32
Վեր