Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ներդրումների աջակցության կենտրոն հիմնադրամի՝ «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին:
Հանդիպման ընթացքում Լևոն Օհանեսյանը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսված ծրագրերին:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ներդրումների խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հնարավորությունների և անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:
Հանդիպմանը հաջորդել է հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկում, որի ընթացքում նախագահին է ներկայացվել 2023-2024 թվականներին կենտրոնի աջակցությամբ կյանքի կոչված և իրականացման փուլում գտնվող նախագծերի վերաբերյալ հաշվետվությունը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպման ավարտին ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորության սահմաններում աջակցել հիմնադրամի գործունեությանը, մասնավորապես՝ աշխարհում Հայաստանի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: