Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Zarkerak - Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Zarkerak Zarkerak - Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 12-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ։

Նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։

650882099_1268006715482458_2163644932444472838_n.jpg (236 KB)

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ ռազմական կրթության, մասնագիտական վարժանքների, ռազմական բժշկության, խաղաղապահության, հումանիտար ականազերծման և այլ ուղղություններով՝ պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել աշխատանքները փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

12 Մարտ, 2026 20:18
Վեր