Ժողովուրդը նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը. Տիգրան Ավինյան Zarkerak - Ժողովուրդը նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը. Տիգրան Ավինյան
Zarkerak Zarkerak - Ժողովուրդը նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը. Տիգրան Ավինյան
Ժողովուրդը նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը. Տիգրան Ավինյան

Ժողովուրդը նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը. Տիգրան Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում ելույթում ընդդիմադիրներին մեղադրել է ստի վրա շատ հենվելու մեջ։

«Շատ եք խավարի միջավայրում փորձում դրսևորվել, պարոն Սուքիասյան, Ձեր ելույթը դրա վառ ապացույցն է։ Դուք կրկին հատված-հատված մի քանի տողից վերցնում եք ինչ-որ հատվածական տվյալներ, ասում եք՝ այստեղ 60 % է, այնտեղ 70% է կատարողականը», - ասել է Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ Երևանի 2025 թվականի բյուջեի կատարողականը եկամուտների մասով 109 տոկոս է, քաղաքապետարանի ծախսերի կատարողականը՝ 90 տոկոս։

Նրա խոսքով՝ ընդդիմադիրները նշում են, թե որոշ ծրագրեր լավ չեն իրականացվում. «Որոնք լավ չեն արվե՞լ։ Վերելակները լավ չե՞ն արվել։ 500 վերելակ է փոխվել, իսկ վերջին տարիներին՝ 2560։ Երևան քաղաքում աննախադեպ ծավալի բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել», - նշել է նա։

Քաղաքապետն ասել է, որ աշխատանքների ծավալը շատ մեծ է, շատ տեղեր հաջողել են, շատ տեղեր՝ դանդաղում, բայց հարցը միայն քաղաքային խնդիրները չեն, այլ հարցը շատ քաղաքական է. «Հունիսի 7-ին երևանցիները և ՀՀ ժողովուրդը բոլոր օլիգարխներին ու նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը»։

12 Մարտ, 2026 16:15
Վեր