Արտաշատում «ՎԱԶ 2107»-ը վրшերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին Zarkerak - Արտաշատում «ՎԱԶ 2107»-ը վրшերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին
Zarkerak Zarkerak - Արտաշատում «ՎԱԶ 2107»-ը վրшերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին
Արտաշատում «ՎԱԶ 2107»-ը վրшերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին

Արտաշատում «ՎԱԶ 2107»-ը վրшերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Վ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Աստղիկ Ս․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի վիճակը գնահատվել է ծանր։

12 Մարտ, 2026 19:54
Վեր