Մարտի 12-ին Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ Zarkerak - Մարտի 12-ին Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ
Zarkerak Zarkerak - Մարտի 12-ին Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ
Մարտի 12-ին Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ

Մարտի 12-ին Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Դոհայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամենօրյա կապ պահպանել Կատարի Պետությունում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ և ցուցաբերել հնարավոր աջակցություն։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջում:

«Դեսպանությունում դեսպան Տիգրան Գևորգյանի մասնակցությամբ երկու անգամ կազմակերպվել է հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ։ Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում ԱԳՆ կողմից որոշում է կայացվել Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր, ինչը ստացվել է ԱԳՆ և դեսպանության աշխատանքների արդյունքում։

Մարտի 12-ին Դոհայում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների համար կազմակերպել է Կատարից անվճար տեղափոխում Օման, ինչի մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր քաղաքացիները։ Այս հնարավորությունից օգտվել է ՀՀ 10 քաղաքացի, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներ և տարեցներ։ Կատարում ՀՀ դեսպան Գևորգյանը ՀՀ քաղաքացիներին ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման:

12 Մարտ, 2026 20:53
Վեր