Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի ուժգնությունը սեյսմոլոգները գնահատել են 4.1 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով մի քանի թաղամասի բնակիչներ խուճապահար լքել են իրենց տները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Թուրքիայի սեյսմոլոգիական իշխանությունների տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Անկարայից հարավ գտնվող Հայմանա նահանգում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,74 կիլոմետր խորության վրա, ցնցումները զգացվել են մայրաքաղաքի մի քանի շրջանում։
Այս պահին ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ցնցումների ժամանակ իրենց տները լքած մարդիկ չեն շտապում վերադառնալ՝ վախենալով հնարավոր ետցնցումներից: Տեղական իշխանությունները և արտակարգ ծառայությունները շարունակում են վերահսկել իրավիճակը:


