Սպանություն Շիրակի մարզում. 30-ամյա տղամարդը Արթիկի ԲԿ-ում մահացել է Zarkerak - Սպանություն Շիրակի մարզում. 30-ամյա տղամարդը Արթիկի ԲԿ-ում մահացել է
Zarkerak Zarkerak - Սպանություն Շիրակի մարզում. 30-ամյա տղամարդը Արթիկի ԲԿ-ում մահացել է
Սպանություն Շիրակի մարզում. 30-ամյա տղամարդը Արթիկի ԲԿ-ում մահացել է

Սպանություն Շիրակի մարզում. 30-ամյա տղամարդը Արթիկի ԲԿ-ում մահացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածի մարմինը հիվանդանոց է տեղափոխել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28-ամյա Գուրգեն Քերոբյանը, իսկ մահացածը Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ․-ն է։

Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում վիճաբանության ժամանակ Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Արգիշտի Ա․-ն սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է Գևորգ Գ․-ի թիկունքին:

02 Նոյեմբեր, 2024 23:56
Վեր