Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն հաջորդ տարվա Եվրոպայի առաջնություններին Zarkerak - Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն հաջորդ տարվա Եվրոպայի առաջնություններին
Zarkerak Zarkerak - Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն հաջորդ տարվա Եվրոպայի առաջնություններին
Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն հաջորդ տարվա Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն հաջորդ տարվա Եվրոպայի առաջնություններին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի 2025 թվականի առաջնություններին մասնակցելու համար:

Այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Մ16 տղամարդկանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 5-13-ը Տիրանայում, (Ալբանիա):

Մ18 տղամարդկանց ընտրանին ուժերը կչափի Եվրոպայի C դիվիզիոնում: Այն կանցկացվի հուլիսի 19-27-ը Դուրեսում, (Ալբանիա):

Մ20 տղամարդկանց թիմը  հուլիսի 11-20-ը Երևանում կմրցի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:

Մ16 աղջիկների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 8-13-ը Կոսովոյում:

Մ18 աղջիկների հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը կանցկացվի հուլիսի 22-27-ը Անդորրայում:

04 Դեկտեմբեր, 2024 11:13
Վեր