Այսօր Հին Նոր տարին է. որտեղի՞ց է եկել այս ավանդույթը. ներկայացրել է ազգագրագետը Zarkerak - Այսօր Հին Նոր տարին է. որտեղի՞ց է եկել այս ավանդույթը. ներկայացրել է ազգագրագետը
Zarkerak Zarkerak - Այսօր Հին Նոր տարին է. որտեղի՞ց է եկել այս ավանդույթը. ներկայացրել է ազգագրագետը
Այսօր Հին Նոր տարին է. որտեղի՞ց է եկել այս ավանդույթը. ներկայացրել է ազգագրագետը

Այսօր Հին Նոր տարին է. որտեղի՞ց է եկել այս ավանդույթը. ներկայացրել է ազգագրագետը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հին Նոր տարի ասվածն ուղղակիրորեն կապված է  տոմարային փոփոխությունների հետ» ,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ  Հին տոմարով Նոր տարին նշվում   հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին:Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան` հին, և գրիգորյան` նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր: 21-րդ դարի կեսերից արդեն հուլյան և գրիգորյան տոմարների միջև տարբերությունը կազմում է 14 օր:

«Հին Նոր տարին նշվում  է հունվարի 13 լույս 14-ի գիշերը», - պարզաբանում է Սվետլանա Պողոսյանը և շարունակում. «Հին Նոր տարին նշելու ավանդույթը  գալիս է Ռուսաստանից՝ դեռ 1918 թվականից: Հետևաբար տարածվել է Արևելյան Հայաստանում, որն այդ ժամանակներից սկսած Ռուսաստանի հետ մշակութային, տնտեսական, վարչական  կապեր ուներ»:

Ըստ նրա, Հին Նոր տարին նշելը հատկապես տարածված ավանդույթ էր խորհրդային Միության ժամանակներում և բնորոշ էր հենց Խորհրդային Միության տարածքին, ինչպես նաև քրիստոնյա բազմաթիվ ժողովուրդների.«Ի դեպ, հատկապես նշում էին կոլեկտիվներում,  աշխատանքային միջավայրում:  Եթե նոր տարին  շատ շքեղ էին նշում, Հին Նոր տարին այդքան էլ շուքով չէր, բայց ամեն դեպքում դրան անդրադառնում էին»:

Ազգագրագետի խոսքով, թեև Հին Նոր տարվան տարբեր խորհրդանշական իմաստներ են փորձում  հաղորդել, օրինակ, որ մինչև այդ օրը հունվարի 12 օրերը խորհրդանշում են տարվա 12 ամիսները, բայց սրանք սիրողական մակարդակի մեկնաբանություններ են:

Ըստ ազգագրագետի, քանի որ այս տոնը հայկական ծագում չունի,  կենցաղային, ազգային հենքի վրա չի ձևավորվել,  հետևաբար հենց մեր ազգին  բնորոշ էլեմենտներ դրան չեն ավելացվել, տոնը նշելու որևէ առանձնահատուկ տարբերակ չկա. «Փոխառված տոն է, ինչպես հունվարի 1-ը, իրականում, շուքով պետք է նշել հունվարի 6-ը՝ Սուրբ Ծնունդը»:

 

Մարիամ Մկրտչյան 

13 Հունվար, 2025 11:52
Վեր