Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վրաստան-Հայաստան սահմանին կանխվել է շուրջ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի ապօրինի ներմուծման փորձը, հայտնել է րաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիա-ն:
Նշվում է, որ «Սադախլո» մաքսային անցակետում օտարերկրյա պետության քաղաքացին փորձել է Վրաստան տեղափոխել տարբեր չափերի՝ ընդհանուր 1707 գրամ ոսկու ձուլակտորներ՝ դրանք թաքցնելով գուլպաների և կոշիկների մեջ։
Փորձաքննության արդյունքում առգրավված թանկարժեք մետաղի մաքսային արժեքը գնահատվել է 576 585 լարի, ինչը համարժեք է շուրջ 225 հազար դոլարի։
Գործի նյութերն ուղարկվել են իրավասու մարմիններին՝ հետագա քննության և օրենքով նախատեսված միջոցների ձեռնարկման համար։
Տեսանյութը՝ այստեղ:


