Այս պահին որևէ անհնագստացանող խնդիր չունենք. Ավանեսյան Zarkerak - Այս պահին որևէ անհնագստացանող խնդիր չունենք. Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Այս պահին որևէ անհնագստացանող խնդիր չունենք. Ավանեսյան
Այս պահին որևէ անհնագստացանող խնդիր չունենք. Ավանեսյան

Այս պահին որևէ անհնագստացանող խնդիր չունենք. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի  հետ կապված խնդիրը Հայաստանում, 2024-ին դեպքեր չենք ունեցել, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր Հայաստանում: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Նախարարի խոսքով, իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում, Հայաստանում տարածման ինչպիսի ռիսկեր կան։

«Ընդհանուր առմամբ, այս պահին թե սուր շնչառական վարակների, թե քովիդի, թե գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, այս պահին որևէ անհնագստացանող խնդիր չունենք»,- նշեց նա:

«Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվության ավելացման ռիսկ կա»,- ավելացրեց նախարարը:

14 Հունվար, 2025 10:59
Վեր