Մարդիկ պետք է զգուշացված լինեն, որ ընտրելով Մխիթարյան Ռուբեն, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան, ընտրում են Վարդանիկին. Վահագն Ալեքսանյան Zarkerak - Մարդիկ պետք է զգուշացված լինեն, որ ընտրելով Մխիթարյան Ռուբեն, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան, ընտրում են Վարդանիկին. Վահագն Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Մարդիկ պետք է զգուշացված լինեն, որ ընտրելով Մխիթարյան Ռուբեն, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան, ընտրում են Վարդանիկին. Վահագն Ալեքսանյան
Մարդիկ պետք է զգուշացված լինեն, որ ընտրելով Մխիթարյան Ռուբեն, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան, ընտրում են Վարդանիկին. Վահագն Ալեքսանյան

Մարդիկ պետք է զգուշացված լինեն, որ ընտրելով Մխիթարյան Ռուբեն, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան, ընտրում են Վարդանիկին. Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մի քանի օր է արդեն այստեղ եմ, կարելի է ասել 2-3 օր ավելի շատ, քան Թևանյան Անդրանիկենց Ռուսաստանի դումայից բերված պատգամավորը կամ  չգիտեմ որտեղից բերված սառեցված սրբազանը»,- Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ  պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:   

Նա չհամաձայնեց, պնդման հետ թե քարոզարշավի մեկնարկից սկսած պայքարող ուժերից  հնչել են փոխադարձ մեղադրանքներ.  «Ի սկզբանե փոխադարձաբար չի եղել, եղել է եվլախական ուժերի կողմից,  Եվլախում կապիտույլացիա ստորագած ուժերի,  Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ուժերի կողմից: Փորձել են այս ընտրությունները կապել Ղարաբաղի հետ, այդ թեմայով վիրավորանքներ հնչեցնել՝ մոռանալով որ իրենց ճակատին  դաջված է  եվլախական եզրույթը: ԼՂ կապտուլյացիան ստորագրվեց այն ժամանակ, երբ  ԱԺ սերժական ու քոչարյանական խմբայկցությունների ցնծությամբ ԼՂ-ում տեղի ունեցավ իշխանազավթում»,- նշեց նա: 

«2016-ից հետո հանրապետականների օրոք Գյումրիում նորոգվել է մեկ փողոց, բացելու տոնախմբությունն այսօրվա պես հիշում եմ՝ ֆայտոն էին բերեմ, թատերական ներկայացում էին տալիս:  Հանրապետական երիտթևը,  երբ Ռուբեն Մխիթարյանի համար հանդիպումներ էր  կազմակերպում, ու Ռուբեն Մխիթարյանն էլ ասում էր՝ ովքեր ինձ կապում են նախկինների հետ ինչ-որ վատ բան են ուտում,  հետաքրքիր է՝ գնացեք Ռուբեն Մխիթարյանից հարցրեք, թե ի՞նչ դիետայի վրա է ինքը հիմա»,- նշեց Ալեքսանյանը: 

Հարցին, թե որքան է գնահատում ՔՊ-ի շանսերը  Գյումրիում, պատասխանեց՝ ինքը Սերժ Սարգսյանը չէ, որ գա Շիրակում կանգնի ասի  100-ից 80 կխփեմ, նաև պարզաբանեց ինչու է անդրադառնում ՀՀ երկրորդ նախագահին. «Եթե Սերժը երկու թեկնածու է առաջադրել՝  Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, Քոչարյանը երկու թեկնածու է  առաջադրել՝ Կարեն Սիմոնյան  ու Վարդանիկ Ղուկասյան, պիտի հիշատակել»: 

«Մարդիկ պետք է զգուշացված լինեն, որ ընտրելով Մխիթարյան Ռուբեն, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան, ընտրում են Վարդանիկին»,- ընդգծեց նա: 

24 Մարտ, 2025 15:02
Վեր