Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Սումիին. զոհվել է ավելի քան 20 մարդ Zarkerak - Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Սումիին. զոհվել է ավելի քան 20 մարդ
Zarkerak Zarkerak - Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Սումիին. զոհվել է ավելի քան 20 մարդ
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Սումիին. զոհվել է ավելի քան 20 մարդ

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Սումիին. զոհվել է ավելի քան 20 մարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանյան բանակը բալիստիկ հրթիռներով գրոհել է Ուկրաինայի Սումի քաղաքը։ Արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ, հայտնել է քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարը։ «Ծաղկազարդի կիրակիի այս լուսավոր օրը մեր համայնքը սարսափելի ողբերգություն ապրեց։ Թշնամին հրթիռային հարձակում գործեց խաղաղ բնակչության վրա»,- գրել է նա։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի տվյալներով, մոտավորապես ժամը 10։15-ին ռուսաստանցի զինվորականները երկու բալիստիկ հրթիռ են արձակել Սումիի կենտրոնի վրա։

Ներքին գործերի նախարարության ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ այս պահին հայտնի է 21 զոհի մասին։ Ոստիկանությունը սահմանափակել է մուտքը տուժած տարածք՝ ապահովելու արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքը: Ստեղծվել է նաև շտաբ՝ դիմումներ ընդունելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Կլիմենկոն Սումիի վրա հարձակումն անվանել է «Ռուսաստանի կողմից դաժան պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության դեմ»։ Սումիի դատախազությունը նույնպես հայտնել է 21 զոհի և 34 վիրավորի մասին, այդ թվում՝ հինգ երեխայի։ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասով  հետաքննություն է սկսվել ռազմական ​​հանցագործության կատարման փաստով, որը հանգեցրել է մարդկանց մահվան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել հարվածի վայրից։ Կադրերում երևում են ավերված շենքեր, այրված մեքենաներ և մարդկային մարմիններ։ Ըստ նրա, հարվածի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, ուսումնական հաստատություններ, ավտոմեքենաներ։ «Թշնամու հրթիռները հարվածել են քաղաքի սովորական փողոցի… Եվ սա այն օրը, երբ մարդիկ գնում են եկեղեցի. Ծաղկազարդի տոնին՝ Երուսաղեմ Տիրոջ մուտքի տոնին: Ըստ նախնական տվյալների, կան տասնյակ զոհված և վիրավոր խաղաղ բնակիչներ: Միայն սրիկան կարող էր այդպես վարվել»,- գրել է նախագահը: Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին և կոչ  արել միջազգային հանրությանը մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ «Անհրաժեշտ է աշխարհի կոշտ արձագանքը։ Միացյալ Նահանգների, Եվրոպայի, աշխարհում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ այս պատերազմն ու սպանությունները վերջանան»,- ընդգծել է Զելենսկին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Սումիի վրա հարձակումը։ «Два майора» Z-ալիքը գրել է «Սումիի պետական ​​համալսարանի կոնգրես-կենտրոնի» վրա հարվածի մասին, որն, իբր, «օգտագործվել է նաև որպես տարբեր ռազմական շտաբների հարթակ», նշելով, որ «զոհվել են նաև քաղաքացիական անձինք»: Ռազմական մեկնաբան Եվգենի Լիսիցինը հայտարարել է, որ թիրախը եղել է «արդյունաբերական օբյեկտը»։

13 Ապրիլ, 2025 16:46
Վեր