Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայի մարզում կանխատեսվող մառախուղի պատճառով օդերևութաբանները եղանակային վտանգի դեղին մակարդակ են հայտարարել։
«Մարզի որոշ հատվածներում ապրիլի 14-ի՝ երկուշաբթի օրվա գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ, տեսանելիությունը կնվազի մինչև 300 մ», – նշել են Հիդրոմետկենտրոնում։
Դեղին մակարդակը, որը կանխատեսումների քարտեզներում խորհրդանշում է պոտենցիալ վտանգավոր եղանակային պայմաններ, ուժի մեջ կմտնի Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից մինչև երկուշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ն։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի -3-ից մինչև -1 աստիճան, իսկ քաղաքի կենտրոնում՝ զրոյից մինչև +2 աստիճան։ Երկուշաբթի օրվա ընթացքում մետրոպոլիսում օդը կտաքանա 12ից-14 աստիճան, տարածաշրջանում՝ մինչև +15 աստիճան։