Էշերի ճակատի գծով մասնագիտացած գործիչներն այսօր արցախցիներին են ստիպում  նախրի մեջ պաչել էշի ճակատը, ինչպես դա արեցին Ստեփանակերտում 2023-ին Zarkerak - Էշերի ճակատի գծով մասնագիտացած գործիչներն այսօր արցախցիներին են ստիպում նախրի մեջ պաչել էշի ճակատը, ինչպես դա արեցին Ստեփանակերտում 2023-ին
Zarkerak Zarkerak - Էշերի ճակատի գծով մասնագիտացած գործիչներն այսօր արցախցիներին են ստիպում նախրի մեջ պաչել էշի ճակատը, ինչպես դա արեցին Ստեփանակերտում 2023-ին
Էշերի ճակատի գծով մասնագիտացած գործիչներն այսօր արցախցիներին են ստիպում  նախրի մեջ պաչել էշի ճակատը, ինչպես դա արեցին Ստեփանակերտում 2023-ին

Էշերի ճակատի գծով մասնագիտացած գործիչներն այսօր արցախցիներին են ստիպում նախրի մեջ պաչել էշի ճակատը, ինչպես դա արեցին Ստեփանակերտում 2023-ին

Մոտ մեկ տարի առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում արձագանքելով դաշնակցական պատգամավորների հարցադրումներին ու ելույթներին հայտարարեց․«Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար, էսօր իրենց բերել եք որպես ցույցի մատերիալ։ Էս ա ձեր քաղաքականությունը, ձեր համար ԼՂ ժողովուրդը եղել է, կա և կլինի իշխանություն պահելու միջոց»։

Ցավոք սրտի այսօր այդ նույն ընդդիմությունը ապացուցում է Փաշինյանի այդ բավական կոշտ խոսքերի իսկությունը։ Ավելի քան մեկ շաբաթ առաջ Արցախից տեղահանված մեր հայրենակիցները բողոքի ցույց կազմակերպեցին իրենց սոցիալական հարցերի պաշտպանության համար։ Այդ ցույցի մեկնարկից ժամեր անց տեղահանված արցախցիների շուրջը «ճանճի» նման սկսեցին պտտվել այն ուժերն ու գործիչները, որոնք անմիջական մասնակցություն ունեին 2023 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին, որն էլ օրեր անց ողբերգական ավարտ ունեցավ Արցախի ու արցախահայության համար։

Դեռ 2023 թվականի ամռանը այդ նույն դաշնակցականները, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի խամաճիկներն ամեն ինչ անում էին, որպեսզի Արցախում դեմ գնան Հայաստանի իշխանության քաղաքականությանը։ Նրանք ծափերով ու հրճվանքով էին ընդունում փաստը, որ Արցախի, այսպես կոչված էլիտան հակառակվում էր Հայաստանի իշխանություններին, մերժում էր Արցախի ճակատագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկությունները, իսկ վերջում էլ Ստեփանակերտում իշխանափոխություն իրականացրեցին։

Այսօր այդ նույն խմբակն ամեն ինչ արեց, որպեսզի բռնի տեղահանված արցախահայության սոցիալական հարցերը երկրորդ պլան մղվեն և այդ մարդկանց կրկին օգտագործում են իրենց քաղաքական շահերի համար։

Ավելի քան 20 տարի Հայաստանը կեղեքած, Արցախի հարցի լուծումը տապալած ուժերն այսօր փորձում են արցախահայերի միջոցով Ստեփանակերտի իշխանափոխության օպերացիան իրագործել արդեն Երևանում։ Փորձում են արցախահայերին թշնամացնել այն մարդկանց հետ, ովքեր Հայաստանում իշխանություն են ընտրել և ձևավորել։

Հատկանշական է, որ այսօր ընդդիմության թելով թելվող մի խումբ արցախահայեր ընդհուպ պահանջում են Հայաստանի կառավարության հրաժարականը, մինչդեռ որևէ պահանջ չեն ներկայացնում այն հանցավոր խմբակին, որը մեկ ստորագրությամբ լուծարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, գերի հանձնեց գործընկերներին և ապահով տեղափոխվեց Երևան։

Բարեբախտաբար ոչ բոլոր արցախահայերն են այսօր ընդդիմության ջրաղացին ջուր լցնում։ Նրանց շարքերում քիչ չեն մարդիկ, որոնք հասկացել են, որ նախ պետք է Ստեփանակերտը հանձնող կապիտուլյանտ խմբակից ստանալ բազմաթիվ հարցերի պատասխանները։ Այն խմբակից, որոնք այսօր բազմել են Արցախի ներկայացուցչության շենքում, վայելում են արցախցիներից թալանած գույքն ու հարստությունը, և փորձում են պետության մեջ պետություն կառուցել։

Էշերի գծով մասնագիտացված ՀՀ նախկին նախագահներից մեկը այսօր իր և իր նախկինի թիմակիցների միջոցով արցախահայությանը ստիպում է գնալ և նախրի մեջ պաչել էշի ճակատը, ինչպես դա արեցին Ստեփանակերտում 2023 թվականի սեպտեմբերի սկզբին։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

17 Ապրիլ, 2025 13:00
Վեր